19.05.2023|
22:01
Եվ որքան կուզեք աղավնիներ բաց թողնեք, միևնույն է խաղաղություն բերում են միայն հայ ՄԱՅՐԵՐԻՑ ծնված արծիվները: Եվ այսօր, այդ արծիվներից մեկի մայրիկին՝ տիկին Գայանեին, օրվա ստահակ իշխանությունը փորձ է անում շինծու և կարված դատական գործով հաշվեհարդար լինել. հաշվեհարդար լինել այն մորից, ով աշխարհի ամենաթանկ գինն է վճարել ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագայի համար՝ իր որդու կյանքը: Օրվա իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա չունի սրբություն, պատիվ, նամուս և իհարկե, նա պատրաստ է սեփական իշխանությունը պահելու համար հատել գրված և չգրված բոլոր կարմիր գծերը: